Զգուշացե՛ք պարացետամոլից. այն կարող է վնասել տղամարդկանց պտղաբերությունը

Առողջություն և խնամք

Նուտրիցիոլոգ Դմիտրի Բաևը հայտնել է, որ պարացետամոլի երկարատև և հաճախակի օգտագործումը կարող է վնասել սերմնաբջիջների շարժունակությունը՝ խաթարելով միթոքոնդրիումների աշխատանքը։

Բացի այդ, դեղամիջոցն ուժեղացնում է օքսիդատիվ սթրեսը՝ հանգեցնելով ազատ ռադիկալների ավելացմանը, որոնք վնասում են սպերմայի ԴՆԹ-ն և կարող են դառնալ անպտղության պատճառ։

Նշվում է, որ վտանգավոր է մեկ ամսից ավել, օրական 1000 մգ և ավելի դեղաչափերով ընդունումը։ Միայն երբեմն կիրառվող թերապևտիկ չափաբաժինները, ամենայն հավանականությամբ, լուրջ վնաս չեն հասցնի։

Դեղամիջոցի դադարեցումից հետո սերմի որակը վերականգնվում է 2-3 ամսվա ընթացքում։