Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առնվազն 155 չինացի քաղաքացի կռվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ։
Նրա հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը գերեվարեցին երկու չինացի զինվորի՝ առաջին անգամ պաշտոնապես մեղադրելով Չինաստանին մարդկային ռեսուրս տրամադրելու մեջ։
Զելենսկին նշել է, որ ռուսները հավաքագրում են չինացիներին սոցիալական ցանցերի միջոցով՝ նրանց տրամադրելով պատրաստություն, փաստաթղթեր և վճարումներ։
Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է, որ Պեկինը կողմ չէ ուկրաինական հակամարտությանը և կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից։
Զելենսկին նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երկու գերեվարված չինացիները պատմում են իրենց մասնակցության մասին։