Երևանում պատշգամբի փլուզում. Կինը ծանր վիճակում է

Հայաստան

Ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան փողոցի 66 շենքի 2-րդ հարկում բնակվող 42-ամյա Կարինե Ս.-ն պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է և նա ընկել է ցած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը (աղբյուր՝ shamshyan.com), դեպքի վայր են մեկնել Երևանի շտապօգնության, ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատակիցները։ Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մինչ շտապօգնության ժամանումը, քաղաքացիական անձինք տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։

Դեպքի հանգամանքները պարզվում են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի: