Վատիկանում մայիսի 7-ին կհավաքվի կոնկլավ՝ նոր Հռոմի Պապի ընտրության համար, հաստատել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
Այս որոշումը ընդունվել է կարդինալների հինգերորդ կոնգրեգացիայի ժամանակ, համաձայն վատիկական կանոնների՝ կոնկլավը պետք է տեղի ունենա նախկին պապի մահվանից կամ հրաժարականից հետո 15-20 օրվա ընթացքում։
Ընտրություններից առաջ կարդինալները կմասնակցեն հանդիսավոր պատարագի Սուրբ Պետրոսի տաճարում։ Ընտրական իրավունք կունենան 135 կարդինալներ, իսկ նոր պապ ընտրվելու համար անհրաժեշտ կլինի ձայների երկու երրորդը։
Նախկին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին 89 տարեկան հասակում՝ կաթվածի հետևանքով։ Նրա թաղումը տեղի է ունեցել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայում՝ ըստ կտակի։
Վատիկանի թանգարանները հայտարարել են Սիքստինյան կապելլան փակելու մասին՝ կոնկլավի նախապատրաստման նպատակով։ Քվեարկության ընթացքում կապելլայից կարձակվի սև կամ սպիտակ ծուխ՝ արդյունքի մասին ազդարարելու համար։