ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անցել է տարեկան բժշկական զննում, որի արդյունքները ցույց են տվել, որ նա գտնվում է ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում։
78-ամյա հանրապետականը պատասխանել է բոլոր հարցերին Մոնրեալյան ճանաչողական թեստի ընթացքում՝ հավաքելով առավելագույն՝ 30 միավոր։ Բժիշկ Շոն Բարբաբելլան հայտարարել է, որ Թրամփը լիովին պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնել։
Թրամփը նշել է, որ քննությունը տևել է չորս ժամ։ Նա կատակել է, թե հաջողությամբ անցել է թեստը, քանի որ ցանկանում էր տարբերվել Ջո Բայդենից։
Թրամփի մոտ առկա են որոշ առողջական խնդիրներ՝ հսկողության տակ գտնվող խոլեստերինի բարձր մակարդակ, մաշկային հիվանդություններ և աղիքային բարորակ գոյացություն։ Նա ընդունում է սահմանափակ դեղամիջոցներ և իր 101.6 կգ քաշով պահպանում է կայուն առողջություն։