Financial Times-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հանգեցրել է զբոսաշրջիկների հոսքի նվազման։
2024 թվականի հետ համեմատած՝ 2025 թվականի մարտին Արևմտյան Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 17 տոկոսով։ Կանադայից այցելուների թիվը ևս նվազել է, հնարավոր է՝ մինչև տարվա վերջ 20 տոկոսով։
Այս ցուցանիշները կարող են ԱՄՆ-ին արժենալ 3,4 միլիարդ դոլար չստացված շահույթ։ Ըստ ITA տվյալների՝ ընդհանուր օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը մարտին նվազել է 12 տոկոսով՝ նման նվազում չէր գրանցվել 2021-ի մարտից ի վեր։
Սպիտակ տան պաշտոնյաները վստահ են, որ Թրամփի ծրագրերի իրականացումից հետո զբոսաշրջությունը կվերականգնվի։