Մեծ Բրիտանիայի Նյուսկալա համալսարանը ներկայացրել է «Տիտանիկ»-ի կործանման նոր մանրամասներ՝ հիմնվելով 3D-սկանավորման տվյալների վրա։
Համալսարանի նավաշինության դոցենտ Սայմոն Բենսոնը հայտնել է, որ իրականացվել է երբևէ ամենամանրամասն սկանավորումը՝ օգտագործելով 715 հազար պատկեր։ Սա թույլ է տվել ստեղծել «Տիտանիկ»-ի թվային կրկնօրինակը՝ նույնիսկ մանրամասներով։
Սիմուլացիաների միջոցով պարզվել է, որ բախումը սառցալեռանը տեղի է ունեցել ընդամենը 6,3 վայրկյանում։
Նշվում է նաև, որ «Տիտանիկ»-ի մնացորդները կարող են ամբողջությամբ անհետանալ մինչև 2050 թվականը՝ Halomonas titanicae բակտերիաների ազդեցության պատճառով։