Սննդի ուժը սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարում

Առողջություն և խնամք

Որոշ մթերքներ կարող են օգնել հաղթահարել սթրեսն ու բարելավել տրամադրությունը։ Մասնագետները նշում են, որ այս սննդատեսակների շարքում են կծու պղպեղը, թուխ շոկոլադը, բրոկոլին, ձվերը և նույնիսկ՝ չայը։

Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը ակտիվացնում է նյարդային վերջավորությունները և բարձրացնում է էնդորֆինների մակարդակը՝ բարելավելով տրամադրությունը։

Թուխ շոկոլադն իր մեջ ունի ֆենիլէթիլամին և մագնիում, որոնք օգնում են նվազեցնել սթրեսը և խթանում են ուրախության հորմոնների արտազատումը։

Բրոկոլին հարուստ է ֆոլաթթվով՝ օգտակար դեպրեսիայի և անհանգստության դեմ։ Ձվերը պարունակում են օմեգա-ճարպաթթուներ, վիտամիններ և տրիպտոֆան, որոնք նպաստում են հոգեկան կայունությանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև չայ՝ հատկապես ժասմինով, որը բարձրացնում է արդյունավետությունն ու հանգստացնում է։