Սննդամթերք, որ կարող է քաղցկեղ առաջացնել. բժիշկն ահազանգում է

Առողջություն և խնամք

Էնդոկրինոլոգ Ֆաթիմա Կուլչիևան բացատրել է, թե որ սննդամթերքներն են պարունակում քաղցկեղածին նյութեր և ինչպես կարելի է նվազեցնել դրանց վնասը։

Որոշ մթերքներ՝ հատկապես կոնսերվացված միսը, երշիկեղենը, տապակված կարտոֆիլը և բազմակի անգամ օգտագործված յուղով պատրաստված սնունդը, պարունակում են կամ առաջացնում են քաղցկեղածին նյութեր։ Նույնիսկ որոշ բանջարեղեններ և ալկոհոլը համարվում են վտանգավոր՝ էթանոլի և նիտրատների պարունակության պատճառով։

Քաղցկեղածինները կարող են տևական ժամանակի ընթացքում ազդել ԴՆԹ-ի վրա և հանգեցնել քաղցկեղի զարգացման։ Սակայն ճիշտ սնվելը և իմունային համակարգի լավ աշխատանքը կարող են օգնել պայքարել վնասակար ազդեցությունների դեմ։

Խորհուրդ է տրվում նվազեցնել վնասակար մթերքների օգտագործումը և ավելացնել մաքրող հատկություն ունեցող մթերքներ՝ խնձոր, բրինձ, կաղամբ։