ТАСС գործակալության տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային հումքային բորսայում արձանագրվել է վառելիքի գների աճ։ Փորձագետները դա կապում են սեզոնային պահանջարկի աճի հետ՝ կապված ամառային սերմանման շրջանի մեկնարկի հետ։
«Պրեմիում-95» տեսակի բենզինի գինը հասել է 60,663 հազար ռուբլու՝ մեկ շաբաթում աճելով 5%-ով։ Այսպիսի բարձր գին վերջին անգամ արձանագրվել էր 2024 թվականի դեկտեմբերին։
ԱԻ-92 տեսակի բենզինը թանկացել է 7,2%-ով՝ հասնելով 54,132 հազար ռուբլու մեկ տոննայի դիմաց։ Սա երկրորդ անգամն է տարվա ընթացքում, որ այս ցուցանիշը գերազանցում է 54 հազար ռուբին։
Բացի այդ, Ռուսաստանում նկատվել է դիզելային վառելիքի գների աճ. մեկ տոննա դիզել վաճառվում է 60,9 հազար ռուբլով։