«Sleep» ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ անքնությունը և քնի հաբեր օգտագործելը զգալիորեն մեծացնում են տարեց մարդկանց հաշմանդամության ռիսկը։ Հետազոտությունը իրականացրել են Փենսիլվանիայի և Թայբեյի բժշկական համալսարանների գիտնականները՝ վերլուծելով 65 տարեկանից բարձր ավելի քան 6700 մարդու տվյալներ։
Յուրաքանչյուր տարի, երբ ուժեղանում էին անքնության ախտանիշները, ինքնուրույն կյանքի վարումը կորցնելու ռիսկը աճում էր 20%-ով։ Նույնքան ավելանում էր ռիսկը նաև քնի դեղամիջոցների հաճախակի օգտագործման դեպքում։
Ամենավտանգավոր դեպքերը գրանցվել են այն մարդկանց մոտ, ովքեր և վատ էին քնում, և պարբերաբար ընդունում էին դեղեր։ Գիտնականները շեշտում են, որ անքնությունը ոչ թե տարիքային նորմա է, այլ առողջական խնդիր։ Քնի դեղամիջոցները հաճախ վատացնում են վիճակը՝ նպաստելով ընկնելու և հիշողության խանգարումների առաջացմանը։
Նրանց առաջարկն է՝ նախընտրել առանց դեղերի մեթոդներ, օրինակ՝ կոգնիտիվ-վարքային թերապիա։