Օրը 4 բաժակ սուրճը կարող է պայքարել գիրության դեմ

Առողջություն և խնամք

Գիտնականները ուսումնասիրում են կոֆեինի ազդեցությունը առնետների ճարպային կուտակման վրա։  Իլինոյսի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական չորս բաժակ սուրճին համարժեք կոֆեինի օգտագործումը կարող է նվազեցնել կալորիական սննդակարգի բացասական հետևանքները։

Փորձի ընթացքում ճարպերով ու ածխաջրերով հարուստ սնունդ ստացած առնետները, որոնք նաև կոֆեին էին ստանում, հավաքել են 16% քիչ քաշ և կուտակել 22% քիչ ճարպ։

Կոֆեինի ազդեցությունը նվազեցրել է լիպիդների կուտակումը 20–40%-ով և ճնշել է այն գեների ակտիվությունը, որոնք կապված են ճարպային փոխանակության և գիրության հետ։

Այս արդյունքները վկայում են, որ կոֆեինը՝ անկախ դրա աղբյուրից, կարող է օգտակար լինել ավելորդ քաշի կանխարգելման գործում։