Microsoft ընկերությունը ուշացումով ավելացրել է Windows 11 համակարգում սկրինշոթերի մշտական գրանցման Recall ֆունկցիան։ Այն հիմնված է արհեստական բանականության վրա և ապահովում է էկրանի շարունակական նկարահանում՝ հնարավոր դարձնելով ընդլայնված փնտրման հնարավորությունները։
The Verge-ի տեղեկություններով՝ Recall-ը նախատեսված էր գործարկելու դեռ 2024-ի հունիսին, սակայն հայտնվեց բետա տարբերակում միայն այժմ։ Պատճառը մի շարք անվտանգության խնդիրներն էին․ նախկինում հայտնաբերվել էր, որ Recall-ը կարող է գրանցել գաղտնաբառեր և բանկային քարտերի տվյալներ։
Microsoft-ը հավաստիացնում է, որ ֆունկցիան պահպանում է տվյալները համակարգչի պաշտպանված հիշողության մեջ և կարող է ցանկացած պահի անջատվել։ Նախատեսվում է, որ այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին առաջիկա ամիսներին։
Ապրիլի սկզբին ընկերությունը նաև ներկայացրել է Office հավելվածների նոր տարբերանշանները՝ առաջին անգամ թարմացնելով դրանք 2018-ից հետո։