Գիտնականները պարզել են՝ ինչ են իրականում կանայք մտածում տղամարդկանց մորուքի մասին

Աշխարհի շուրջ

Հետազոտություն տղամարդկանց մորուքի, թեթև շողքի և սափրված դեմքի նկատմամբ կանանց նախասիրությունների վերաբերյալՊանամայի Պապական կաթոլիկ համալսարանի մասնագետները վերջապես պատասխանել են տղամարդկանց հուզող հարցին՝ ի՞նչ են կանայք ավելի շատ գնահատում՝ մորու՞ք, թե՞ թեթև շողք։

Հետազոտության ընթացքում կանանց ներկայացվել են տարբեր արտաքինով տղամարդկանց լուսանկարներ՝ սափրված, թեթև շողք ունեցող և խիտ մորուքով։ Նրանցից պահանջվել է գնահատել տղամարդկանց գրավչությունն ու վստահություն ներշնչելու մակարդակը։

Արդյունքները պարզ ցույց են տվել, որ կանայք առավել գրավիչ են համարում երիտասարդ տղամարդկանց թեթև շողքով։ Իսկ խիտ մորուքը ոչ միայն գրավչությամբ չէր առանձնանում, այլև չէր բարձրացնում վստահության մակարդակը։

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 171 մարդ։ Նրանց ներկայացվել են թվայնացված պատկերներ, որոնք ցուցադրել են տարբեր տարիքային խմբերին պատկանող տղամարդկանց երեք տարբեր վիճակներում։

Փորձագետները նշում են, որ մորուքի դերը տղամարդկանց համար նման է կանանց դիմահարդարմանը՝ չափի զգացողությունը շատ կարևոր է։ Որպես բյութի-հակ՝ թեթև, խնամված շողքը կարող է օգնել երիտասարդ տղամարդկանց, սակայն տարիքով տղամարդկանց դեպքում այն չի գործում, և մաքուր սափրված դեմքը շարունակում է մնալ նախընտրելի տարբերակ։