COVID-19-ը կարող է սանձազերծել Պարկինսոնի անբուժելի հիվանդությունը

Առողջություն և խնամք

Բարձրակարգ նյարդաբան Դմիտրի Կուզմինի խոսքով՝ կորոնավիրուսը կարող է նպաստել Պարկինսոնի հիվանդության զարգացմանը, հատկապես ռիսկային խմբի մարդկանց մոտ։

Նա նշել է, որ վարակը կարող է արագացնել այդ նյարդաբանական հիվանդության առաջացումը՝ առաջացնելով դանդաղ արձագանքներ և մտավոր դանդաղում։

Պարկինսոնի հիվանդությունը հիմնականում ախտահարում է 60-ից բարձր տարիքի անձանց, սակայն կարող է զարգանալ նաև երիտասարդ տարիքում՝ սթրեսի, ժառանգական գործոնների կամ տոքսինների ազդեցության արդյունքում։

Մասնագետը կոչ է անում խորությամբ ուսումնասիրել խնդիրը՝ հաշվի առնելով կորոնավիրուսից հետո հայտնաբերված նյարդաբանական փոփոխությունները։