BMW-ն Չինաստանում 40% ավելի էժան է, քան Գերմանիայում․ ինչու է գինը ընկել

Էկոնոմիկա և բիզնես

Չինական Autohome պորտալի տվյալներով՝ BMW 5-Series-ի երկարացված տարբերակն այժմ հնարավոր է գնել ընդամենը 280 հազար յուանով (մոտ 38 հազար դոլար): Սա հնարավոր է շնորհիվ մեքենաների ավելցուկի BMW-Brilliance գործարանում։

525Li մոդելի գինը Չինաստանում նվազել է գրեթե 40%-ով՝ համեմատած նախորդ տարվա 440 հազար յուանի հետ։ Այս մոդելը տարբերվում է գլոբալ տարբերակից 110 մմ-ով երկարացված շասսիով և եզակի տարբերակներով։

Բանկային վարկով գնելու դեպքում գնորդը կարող է ստանալ մինչև 160 հազար յուանի զեղչ, իսկ տոկոսադրույքը չի գերազանցում 26 հազար յուանը։

Չնայած զգալի զեղչերին, BMW-ի վաճառքները Չինաստանում շարունակաբար նվազում են՝ 2025թ․ առաջին եռամսյակում ցուցանիշը նվազել է 17%-ով։ Նմանատիպ անկում են գրանցել նաև Mercedes-Benz-ը (10%) և Porsche-ը (42%)։