ԱՄՆ-ում զբոսաշրջիկներով լի ուղղաթիռը փլուզվել է Հադսոն գետ՝ զոհվածներ կան

Նորություններ ԱՄՆ-ից

Ջերսի Սիթիում ուղղաթիռ է ընկել Հադսոն գետը՝ Նյու Յորքի դիմաց։ Ըստ CBS-ի՝ ուղղաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում երեք երեխա։

Fox News NY-ի տվյալներով, խոսքը Bell 206 մոդելի ուղղաթիռի մասին է։ Ականատեսների փոխանցմամբ՝ այն սկսել է քանդվել օդում՝ մինչև ջրի մեջ ընկնելը։

ABC News հաղորդում է, որ ուղղաթիռում եղել է զբոսաշրջիկների ընտանիք և օդաչու։

Ջրից դուրս են բերվել օդաչուն և մեկ երեխա, սակայն նրանց վիճակը դեռևս հայտնի չէ։ AP-ի աղբյուրների համաձայն՝ բոլոր վեց ուղևորները մահացել են։

Հիշեցնենք, որ նման միջադեպ էր տեղի ունեցել նաև հունվարին Վաշինգտոնում, երբ ռազմական ուղղաթիռը բախվել էր ուղևորատար ինքնաթիռի հետ։