Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրել են հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ներդրումային հիմնադրամ՝ ուղղված Ուկրաինայի վերակառուցմանը։ Պայմանագրով ԱՄՆ-ն կստանա մուտք Ուկրաինայի բնական պաշարների՝ այդ թվում ալյումինի, գրաֆիտի, նավթի և բնական գազի շահագործման նախագծերին։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ սա պատմական տնտեսական գործընկերության սկիզբ է, որը կնպաստի երկրի էներգետիկ անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ ամերիկյան արդյունաբերության ներկայությունը Ուկրաինայում կնպաստի նրա անվտանգությանը։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պարզաբանել է, որ գործարքը բաղկացած է մի քանի փուլերից՝ շրջանակային և տեխնիկական պայմանագրերից։ Սակայն «The Financial Times»-ը հայտնում է, որ Ուկրաինան փորձել է վերջում փոխել պայմանները՝ առաջացնելով տարաձայնություններ կողմերի միջև։
CNN-ի տվյալներով, վեճը ծագել է այն հարցում, թե ո՞ր փաստաթղթերը պետք է ստորագրվեին ապրիլի 30-ին։ ԱՄՆ-ը պնդել է, որ բոլոր երեքը պետք է միաժամանակ ստորագրվեն, իսկ ուկրաինացիները փորձել են վերանայել նախկինում համաձայնեցված պայմանները։