Վոլգոգրադի մարզի իշխանությունները որոշել են չշտապել քաղաքի վերանվանմամբ՝ Ստալինգրադ անվան վերադարձով։ «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, ներկայումս մարզում չեն նախատեսում անցկացնել հանրաքվե՝ հարցը քննարկման փուլում է։
Տեղական իշխանությունները նշել են, որ հանրաքվեի անցկացման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չեն ստացել, ինչպես նաև ստորագրահավաք չի իրականացվում։ Առայժմ միայն Վոլգոգրադի օդանավակայանն է ստանալու Ստալինգրադ անվանումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն ստորագրած հրամանագրի համաձայն։
Վոլգոգրադի Օլդումայի և Վետերանների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բլոշկինը նշել է, որ կանցկացնեն սոցիոլոգիական հարցումներ, և եթե հասարակության առնվազն 80%-ը աջակցի վերանվանմանը, միայն այդ ժամանակ կարելի է հանրաքվե նախաձեռնել։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Վոլգոգրադի Ստալինգրադ վերանվանման մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն քաղաքացիները։