Դուբայից եկած շոկոլադը ցնցել է աշխարհը ու առաջացրել պիստակի դեֆիցիտ

Էկոնոմիկա և բիզնես

2022 թվականին Դուբայում բրիտանացի-եգիպտացի Սառա Համուդայի կողմից հղիության ժամանակ ստեղծված «Can’t Get Knafeh Of It» շոկոլադե սալիկը՝ լցված պիստակի կրեմով, թահինով և խնաֆեհի փխրուն շերտերով, վերածվեց համաշխարհային հիթի՝ Դուբայ շոկոլադի անվան տակ։

Շոկոլադը հայտնի դարձավ 2023-ի դեկտեմբերին, երբ TikTok-ում Մարիա Վեհերայի հիացական տեսանյութը հավաքեց ավելի քան 125 միլիոն դիտում՝ առաջացնելով համաշխարհային պահանջարկ։ Շատ շուկաներում առաջացան հերթեր, մատակարարումները սպառվեցին, իսկ պիստակի պահանջարկը գերազանցեց առաջարկին։

Չնայած FIX Dessert Chocolatier-ի արտադրանքը առայժմ հասանելի է միայն Արաբական Միացյալ Էմիրություններում, համաշխարհային բրենդներն ու տեղական արտադրողները սկսեցին ստեղծել իր կրկնօրինակները։

Այսօր Դուբայ շոկոլադը վաճառվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ Լոնդոնի Lidl-երից մինչև Մումբայի շուկաներ։ Այն նաև համագործակցել է խոշոր բրենդների հետ՝ ինչպիսիք են Shake Shack-ը և Starbucks-ը։