Դժվար է հավատալ․ Բեզոսի հարսնացուն և Քեթի Փերին տիեզերքում են եղել՝ պատմական կանացի առաքելություն

LifeStyle

ԱՄՆ-ում հաջողությամբ վայրէջք է կատարել Blue Origin ընկերության տիեզերանավի մասնավոր թռիչքը, որը հիմնադրել է միլիարդատեր Ջեֆ Բեզոսը։ Սա առաջին ամբողջությամբ կանանց կազմով տիեզերական առաքելությունն էր 1963 թվականից ի վեր, երբ տիեզերք էր մեկնել Վալենտինա Տերեշկովան։

Թռիչքին մասնակցել են վեց տիեզերական տուրիստուհիներ՝ Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսը, երգչուհի Քեթի Փերին, հեռուստահաղորդավար Գեյլ Քինգը, պրոդյուսեր Քերիան Ֆլինշընը, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և NASA-ի ինժեներ Այշա Բոուն։

Թռիչքից հետո Բեզոսը անձամբ դիմավորել է Սանչեսին և մյուսներին։ Սանչեսը պատմել է, որ տիեզերքից Երկրի տեսարանը իրեն ցնցել է իր լռությամբ ու խորությամբ։ «Նայում ես և մտածում՝ ահա թե որտեղ ենք բոլորս միասին», — ասել է նա։

Քեթի Փերին, դուրս գալով կապսուլայից, ծնկի է եկել ու համբուրել է հողը՝ իր ապրումները համեմատելով աննկարագրելի հրճվանքի հետ։ Նա նաև խոստացել է, որ անպայման երգ կգրի այս փորձառության մասին։

Blue Origin-ի կրկնակի օգտագործման New Shepard հրթիռային համակարգը մեկնարկել է ապրիլի 14-ին Տեխասի տարածքից։ Թռիչքը տևել է մոտ 11 րոպե՝ ապահով կերպով վերադարձնելով բոլոր մասնակիցներին։