Անապայի և Տեմրյուկի լողափերը վտանգավոր են. Սևծովյան սեզոնի սկիզբ առանց լողալու

Տարածաշրջան և ՌԴ

Այս տարվա ամառային տուրիստական սեզոնը պաշտոնապես կբացվի Կրիմում, Սևաստոպոլում և Կրասնոդարի երկրամասի արևելյան հատվածում՝ Նովոռոսիյսկից մինչև Սոչի, Ադլեր և Գելենջիկ։ Սակայն Անապայի և Տեմրյուկի շրջանը բացառվում են՝ սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով։

Ռոսպոտրեբնադզորի անցկացրած լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ այդ տարածքներում լողափերի ավազն ու ջուրը չեն համապատասխանում անվտանգության նորմերին։ Տեմրյուկում անվտանգ է լողալ միայն որոշակի 130 կմ տարածքում՝ Տաման, Սեննոյ և Ազովյան ծովի որոշ հատվածներ։

Չնայած Կերչի նեղուցում 2024-ի դեկտեմբերին տեղի ունեցած վառելիքային արտահոսքին, որը ըստ պաշտոնական տվյալների չի ազդել ձկնորսության վրա, Անապայում 141, իսկ Տեմրյուկում 9 լողափ մնում են ոչ պիտանի։

Օդի և խմելու ջրի որակը նորմայի սահմաններում է, ուստի հանգիստը հնարավոր է, սակայն լողափերից օգտվել չի կարելի։ Տուրիստների համար առաջարկվում են այլընտրանքային ծրագրեր՝ ակտիվ հանգիստ, գաստրոտուրիզմ, գյուղական զբոսաշրջություն։ Հյուրանոցներում հասանելի են սպա ծառայություններ և լողավազաններ։

Տուժած գործարարներին տրամադրվել է հարկային ու ապահովագրական վճարների ժամանակավոր հետաձգում։