Ռուսաստանի ՖՍԲ-ն հրապարակել է արխիվային փաստաթուղթ, որը բացահայտում է նացիստների իրականացրած սարսափելի փորձերը «Զակսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարում։ Փաստաթուղթը ներկայացնում է 1946 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հարցաքննության արձանագրությունը, որտեղ ճամբարի նախկին կոմենդանտ Անտոն Կայնդլը խոստովանում է զանգվածային սպանությունների և անմարդկային փորձերի մասին։
Նա հայտնում է, որ ճամբարը ծառայել է որպես խորհրդային ռազմագերիների և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման վայր։ Այստեղ փորձարկվել են նոր տեսակի նռնակներ, քիմիական նյութեր և դեղամիջոցներ՝ անմարդկային մեթոդներով՝ այրվածքներ և թունավորումներ առաջացնելով բանտարկյալների մոտ։
Կայնդլի խոսքերով՝ իր ղեկավարության ընթացքում սպանվել է ավելի քան 42 հազար մարդ։