Միկրոբիոլոգ Մանալ Մոհամմեդը նախազգուշացնում է՝ փողոցային կոշիկով տան ներսում քայլելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։
Նա նշում է, որ կոշիկի հետ ներս են բերվում վտանգավոր բակտերիաներ, ծանր մետաղներ ու թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել մաշկային վարակներ, աղիքային խնդիրներ և նույնիսկ վնասել երեխաների զարգացումը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս վնասակար նյութերի կոնցենտրացիան բնակարանում կարող է լինել մինչև 37 անգամ ավելի բարձր, եթե տուն մտնում են փողոցային կոշիկով։
Բացի այդ, կոշիկի հետ ներս են անցնում ալերգեններ, ինչպիսիք են փոշին և փոշոտած ծաղիկները՝ վատթարացնելով սեզոնային ալերգիայի ախտանիշները։
Բժիշկը խորհուրդ է տալիս միշտ հանել կոշիկները տան մուտքի մոտ՝ նվազեցնելու ռիսկերը։