Ինչու է ալկոհոլը մահացու վտանգ ներկայացնում 50-ից հետո․ բժիշկների զգուշացումն ու Դուրովի խորհուրդը

Առողջություն և խնամք

Նյարդաբան Վլադիմիր Մարտինովը խորհուրդ է տալիս 50-ից հետո վերանայել ալկոհոլի հանդեպ վերաբերմունքը, քանի որ այն լրջորեն վնասում է ուղեղի աշխատանքը և բարձրացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը։ Նա նշում է, որ այդ տարիքում ալկոհոլը բարձրացնում է արյան ճնշումը, խաթարում է լյարդի և ուղեղի գործունեությունը, ինչպես նաև խանգարում է քունը, մեծացնում է դեպրեսիայի և դեմենցիայի հավանականությունը։

Բացի այդ, ալկոհոլը փխրուն է դարձնում անոթները՝ մեծացնելով վնասվածքների վտանգը։ Բժիշկը ընդգծում է, որ ալկոհոլից լիովին հրաժարվելն առողջությունը պահպանելու գիտակցված ընտրություն է։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն էլ խորհուրդ է տալիս երիտասարդներին ընդհանրապես չօգտագործել ալկոհոլ՝ նշելով, որ այն պղտորում է գիտակցությունը և խանգարում է ինտուիցիային։

Ալկոհոլը, ըստ ԱՀԿ-ի, տարեկան շուրջ 2.6 մլն մահվան պատճառ է հանդիսանում։ Ժամանակակից երիտասարդությունը՝ հատկապես Z սերունդը, ավելի հաճախ ընտրում է առողջ ապրելակերպը՝ հրաժարվելով վնասակար սովորություններից։