Ստոմատոլոգ Բախտիյոր Շոկիրովը նշել է, որ ատամների հիմնական թշնամիներն են՝ շաքարը, էներգետիկ ըմպելիքները և ոչ պատշաճ հիգիենան։
Ըստ նրա՝ էներգետիկները վտանգավոր են ատամների համար բարձր շաքարի և թթուների պարունակության պատճառով։ Լիմոնաթթուն և ֆոսֆորաթթուն նպաստում են ատամի էմալի քայքայմանը։ Երբ pH մակարդակը իջնում է 5.5-ից ցածր, սկսվում է դեմիներալիզացիայի գործընթացը։
Բժիշկ-հիգիենիստ Նիկիտա Կրասնովն ավելացնում է, որ պատշաճ մաքրում չկատարելը և շաքարի չարաշահումը խորացնում են խնդիրները։
Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս չմոռանալ բերանը ջրով ողողելու մասին և խուսափել ատամները անմիջապես մաքրելուց՝ սպասելով մոտ 30 րոպե։