National Security Journal-ը հայտնում է, որ Ռուսաստանի զինված ուժերը բարձր արդյունավետությամբ ոչնչացնում են ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային մատակարարված տանկերը։
Ըստ աղբյուրի՝ ռուսական բանակը օգտագործում է FPV-դրոններ, «Լանցետ» տեսակի շրջիկ ռումբեր և «Կորնետ» հակատանկային համակարգեր՝ հեշտությամբ վերացնելու համար ծանր զրահատեխնիկան։
Հատկապես «Կորնետ»-ը հաջողությամբ ոչնչացրել է բազմաթիվ արևմտյան արտադրության տանկեր՝ չնայած դրանց հաստ զրահավորմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուրսկի շրջանում ռուսական FPV-դրոններով ոչնչացվել են Ուկրաինայի երեք տանկեր։