Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսում է Ուկրաինայի պատերազմն ավարտվելու 2025-ին

Տարածաշրջան և ՌԴ

«Россия сегодня» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել արդեն 2025 թվականին։

«Վլադիմիր Սոլովյովի հետ երեկո» հաղորդման ժամանակ նա նշել է, որ եթե անկանխատեսելի բան չկատարվի, ապա այս տարի հնարավոր է խաղաղության հասնել։ Սիմոնյանը նաև հավելել է, որ ապագայում տարբեր երկրներ «ծնկի կգան՝ Ռուսաստան մայրիկից օգնություն խնդրելու»։

Ավելի վաղ նա քննադատել էր Արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ՝ ասելով, որ Կիևն այլևս հույս չունի Արևմուտքի աջակցությանը։