Արհեստական բանականությամբ իրականացված առաջին ամբողջովին ավտոմատ ԷԿՈ-ն՝ առողջ երեխա լույս աշխարհ բերեց

Գիտություն և նորարարություն

Արհեստական բանականությամբ կառավարվող ռոբոտը կատարում է արտամարմնային բեղմնավորում՝ սերմնաբջջի ներարկմամբ ձվաբջջի մեջ՝ ժամանակակից բժշկական լաբորատորիայումԳիտնականները առաջին անգամ իրականացրել են ամբողջությամբ ավտոմատացված արտամարմնային բեղմնավորում (ԷԿՈ)՝ օգտագործելով արհեստական բանականություն։ Սերմնաբջիջը ձվաբջիջի մեջ է ներարկվել առանց մարդու մասնակցության՝ ռոբոտի և թվային հարթակի միջոցով։

Փորձին մասնակցել է 40-ամյա կին, ով նախկինում չէր կարողացել հղիանալ։ Նոր տեխնոլոգիայով մշակվել է 5 ձվաբջիջից 4-ը՝ հաջող զարգացումով։ Մեկ սառեցված սաղմը հետագայում փոխադրել են արգանդ՝ արդյունքում ծնվել է առողջ տղա։

Նոր մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ժամանակը (միայն 10 րոպե մեկ ձվաբջջի համար), նվազեցնել բժիշկների ծանրաբեռնվածությունը և բարձրացնել արդյունքների կանխատեսելիությունը։