Ֆիթնես-մարզիչ Դևիդ Լոուրենսը բացահայտել է այն վարժությունները, որոնք վտանգավոր են տղամարդկանց համար 40 տարեկանից հետո։ Նա նշել է, որ շտանգի հրումը գլխի հետևից կարող է վնասել ուսերի հոդերը։
Նա նաև զգուշացրել է Սմիթի մարզասարքի մեջ կքանստումների և շտանգայի ձգման վտանգների մասին՝ ընդգծելով վնասվածքների մեծ հավանականությունը։
Վտանգավոր են համարվում նաև ոտքերի հրումը և վերևի բլոկի ձգումը գլխի հետևից։ Լոուրենսը խորհուրդ է տալիս պահպանել վարժությունների ինտենսիվության և վերականգնման միջև հավասարակշռություն։
Ավելի վաղ, մասնագետ Օլգա Մախովան զգուշացրել էր, որ գիրություն ունեցող անձանց համար վազքը և պարանով ցատկելը կարող են վնասակար լինել։