Apple-ի արտադրության նույնիսկ մասնակի տեղափոխումը Չինաստանից ԱՄՆ կարժենա հարյուրավոր միլիարդ դոլար և կտևի տարիներ։ Ըստ ներդրումային փորձագետ Դմիտրի Կոզլովի՝ միայն վերջնական հավաքման տեղափոխումը կհասցնի յուրաքանչյուր սարքի ինքնարժեքը բարձրացնել 250-300 դոլարով։
Apple-ի մատակարարման ցանցը կառուցվել է Ասիայում տասնամյակներ շարունակ՝ ներառելով տասնյակ մատակարարների։ Նոր մաքսային քաղաքականության պայմաններում, եթե ընկերությունը ստիպված լինի վճարել 125% մաքսատուրք, iPhone-ի ինքնարժեքը կարող է հասնել մինչև 1200 դոլար։
Թեև Apple, հավանաբար, չի փոխանցի բոլոր ծախսերը սպառողներին, գները կբարձրան ոչ ավել քան 5-10%-ով։ Այնուամենայնիվ, արտադրությունը Ասիայում մնում է ֆինանսապես ավելի շահավետ։