Ջերսի Սիթիում ուղղաթիռ է ընկել Հադսոն գետը՝ Նյու Յորքի դիմաց։ Ըստ CBS-ի՝ ուղղաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում երեք երեխա։
Fox News NY-ի տվյալներով, խոսքը Bell 206 մոդելի ուղղաթիռի մասին է։ Ականատեսների փոխանցմամբ՝ այն սկսել է քանդվել օդում՝ մինչև ջրի մեջ ընկնելը։
ABC News հաղորդում է, որ ուղղաթիռում եղել է զբոսաշրջիկների ընտանիք և օդաչու։
Ջրից դուրս են բերվել օդաչուն և մեկ երեխա, սակայն նրանց վիճակը դեռևս հայտնի չէ։ AP-ի աղբյուրների համաձայն՝ բոլոր վեց ուղևորները մահացել են։
Հիշեցնենք, որ նման միջադեպ էր տեղի ունեցել նաև հունվարին Վաշինգտոնում, երբ ռազմական ուղղաթիռը բախվել էր ուղևորատար ինքնաթիռի հետ։