Անապայի և Տեմրյուկի շրջանի մանկական ճամբարները վերադարձրել են պատվիրատուներին ավելի քան 500 միլիոն ռուբլի՝ ամառային ուղեգրերի համար, որոնք նախապես վճարվել էին։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը։
Անապայում և Տեմրյուկում գործում են ավելի քան 1200 տնտեսվարողներ՝ հյուրանոցներ, զբոսաշրջային կազմակերպություններ, ջրային զվարճանքի կենտրոններ, որոնք բոլորը տուժել են արտակարգ իրավիճակից։
Վախրուկովը նշել է, որ շատ կազմակերպություններ նախապես վաճառել էին ուղեգրերը և այդ գումարներն օգտագործում էին որպես շրջանառու միջոցներ։ Այժմ, սակայն, վաճառքները կտրուկ նվազել են, ինչը հանգեցրել է ֆինանսական խնդիրների։