Չինաստանը սահմանափակում է ամերիկյան ֆիլմերի ներմուծումը՝ Տրամփի մաքսատուրքերին ի պատասխան

Էկոնոմիկա և բիզնես

Չինաստանը հայտարարել է, որ կկրճատի ամերիկյան ֆիլմերի ներմուծումը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի Դոնալդ Տրամփի սահմանած մաքսատուրքերին։ Չինաստանի Ֆիլմերի վարչության խոսնակն ընդգծել է, որ մաքսատուրքերը կնվազեցնեն ամերիկյան կինոյի գրավչությունը չինական հանդիսատեսի համար։

Չինաստանը նաև սահմանել է 84% պատժամիջոցային մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա, սահմանափակել է 12 ամերիկյան ընկերության արտահանումը և ավելացրել ևս վեցը «անհուսալի սուբյեկտների ցուցակում»։

Այս քայլը Չինաստանի առաջին պաշտոնական պատասխանն է այն բանից հետո, երբ Տրամփը բարձրացրեց չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%։