Իտալիայի Կազարանո համայնքում բնակվող 109-ամյա Մարիա Դոլորեսը նշել է իր տարեդարձը և պատմել է իր երկարակեցության գաղտնիքը։
Նա ծնվել է 1916 թվականին՝ Առաջին համաշխարհայինի տարիներին, կորցրել է ընտանիքը և մեծացել է խնամակալների մոտ։
Դոլորեսը երկարակեցությունը վերագրում է երկու հիմնական բաղադրիչի՝ շոկոլադին և նարնջի հյութին։ Նա նշել է նաև սիրո և խնամքի մեծ ազդեցությունը՝ շնորհակալություն հայտնելով տարեցների տան անձնակազմին և ընտանիքի անդամներին իրենց հոգատարության համար։
Տարեդարձի առթիվ կազմակերպվել է փոքր տոնակատարություն, իսկ Դոլորեսի սիրելի շոկոլադը շարունակաբար բերվում է հարազատների կողմից։